Yerevan, 19.February.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի 15 ամենահարուստ ընտանիքները (ֆոտոշարք)

LIFE

Credit Suisse-ը անցկացրել  է ընտանեկան բիզնեսների ուսումնասիրություն: Դրա արդյունքը դարձել է  900 ամենախոշոր ընտանեկան բիզնեսների ռեյտինգային ցանկը: Ցանկում ընդգրկվել են այն ընկերությունները, որոնց ակցիաները գնվում և վաճառվում են ֆինանսային հարթակներում, իսկ կապիտալիզացիան անցնում է 1 միլիարդ դոլարը: Այդտեղ կարելի է գտնել նաև ընկերություններ, որտեղ ակցիաների ոչ պակաս, քան 20 տոկոսը պատկանում է որևէ ընտանիքի:

Ռեյտինգային ցանկում ընդգրկված են 920 ընկերություններ 35 երկրներից: Հետաքրքիր է այն փաստը, որ դրանց երկու երրորդը կամ ընկերությունների 64 տոկոսը Ասիայում են:  Ընդ որում, հիմնականում զարգացող ասիական երկրներում:

Որոշ ընկերություններ այս ցանկում ղեկավարվում են որևէ ընտանիքի կողմից արդեն մի քանի սերունդ շարունակ: Հետաքրքիր  հանգամանք է նաև այդ ընտանիքների անդամների միջև կոնֆլիկտներն ու խնդիրները: Ամենատարածված երևույթը բարեկամների միջև պառակտումներն են, որոնք արագորեն հայտնվում են ԶԼՄ-ներում: Փոխադարձ մեղադրանքների ցանկը բավականին մեծ է՝ համապատասխան անձանց   կաշառք տալուց  մինչև Հիտլերի հետ համագործակցություն:

Ներկայացնում ենք աշխարհի ամենահարուստ 15 ընտանիքների ցանկը:

15. Գոու ընտանիք. Ընկերությունը՝ Foxconn, ոլորտը՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, երկիրը՝ Թայվան, շուկայական կապիտալիզացիան՝ 49 միլիարդ դոլար:

14. Կվոքի ընտանիք. Ընկերությունը՝ Sun Hung Kai Properties, ոլորտը՝ ֆինանսեր, երկիրը՝ Հոնկոնգ, շուկայական կապիտալիզացիան՝ 49 միլիարդ դոլար

13. Մակքեսոնների ընտանիք. Ընկերությունը՝ McKesson, ոլորտը՝ առողջապահություն, դեղորայքի արտադրություն, երկիրը՝ ԱՄՆ, շուկայական կապիտալիզացիան՝ 55 միլիարդ դոլար

12. Սոնների ընտանիք. Ընկերությունը՝ SoftBank, ոլորտը՝ տելեկոմունիկացիաներ, երկիրը՝ Ճապոնիա, շուկայական կապիտալիզացիան՝ 72 միլիարդ դոլար

11. Թաթերի ընտանիք. Ընկերությունը՝ Tata Consultancy Services, ոլորտը՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, երկիրը՝ Հնդկաստան, շուկայական կապիտալիզացիան՝ 80 միլիարդ դոլար

10. Նայթերի ընտանիք. Ընկերությունը՝ Nike, ոլորտը՝ երկարաժամկետ օգտագործման սպառողական ապրանքներ, երկիրը՝ ԱՄՆ, շուկայական կապիտալիզացիան՝ 88.2  միլիարդ դոլար

9. Քինդերներ,  Ընկերությունը՝ Kinder Morgan, ոլորտը՝ էնէրգետիկա, երկիրը՝ ԱՄՆ, շուկայական կապիտալիզացիան՝ 90 միլիարդ դոլար

8. Պիխի-Պորշե, Ընկերությունը՝ Volkswagen, ոլորտը՝ երկարաժամկետ օգտագործման սպառողական ապրանքներ, երկիրը՝ Գերմանիա, շուկայական կապիտալիզացիան՝ 120 միլիարդ դոլար

7. Լի ընտանիք,  Ընկերությունը՝ Samsung Electronics, ոլորտը՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, երկիրը՝ Հարավային Կորեա, շուկայական կապիտալիզացիան՝ 174 միլիարդ դոլար

6. Էլիքսոնների ընտանիք. Ընկերությունը՝ Oracle, ոլորտը՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, երկիրը՝ ԱՄՆ, շուկայական կապիտալիզացիան՝ 192 միլիարդ դոլար

5. Լեմաններ, Սիկուպիրներ և Թելլեսներ. Ընկերությունը՝ Anheuser-Busch InBev, ոլորտը՝ սպառողական ապրանքներ, երկիրը՝ Բելգիա, շուկայական կապիտալիզացիան՝ 197 միլիարդ դոլար

4. Ցուկերբերգներ. Ընկերությունը՝ Facebook, ոլորտը՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, երկիրը՝ ԱՄՆ, շուկայական կապիտալիզացիան՝ 225 միլիարդ դոլար

3. Ուոլթոնների  ընտանիք. Ընկերությունը՝ Walmart, ոլորտը՝ սպառողական ապրանքներ, երկիրը՝ ԱՄՆ, շուկայական կապիտալիզացիան՝ 241 միլիարդ դոլար

2. Հոֆման-Օէրի. Ընկերությունը՝ Roche, ոլորտը՝ առողջապահություն, դեղորայքի արտադրություն,  երկիրը՝ Շվեյցարիա, շուկայական կապիտալիզացիան՝ 254 միլիարդ դոլար

1. Սանդոզների ընտանիք. Ընկերությունը՝ Novartis, ոլորտը՝ առողջապահություն, դեղորայքի արտադրություն,  երկիրը՝ Շվեյցարիա, շուկայական կապիտալիզացիան՝ 279 միլիարդ դոլար

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest