ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն սնանկ է ճանաչվել.«Ժամանակ»
SOCIETY«Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը հունվարի 26-ին սնանկ է ճանաչվել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով։
Պատգամավորի պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է մայիսի 12-ին Վեդիի դատարանում։ Նշենք, որ նրան պատկանող «Շահումյանի գինու-կոնյակի» գործարանը անցյալ տարի խաղող է մթերել քաղցրաշենցիներից և 450 ընտանիքի դեռևս չի վճարել հանձնած բերքի գումարը։ Ինքը՝ Յուվեցի Կարոն, հայտարարել է, որ իրեն պատկանող գործարանի տարածքը վարձակալել է Ավետիք Սարգսյանը, և նա էլ գյուղացիներից խաղող է մթերել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



