Սնանկ Է ճանաչվել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն.«Ժողովուրդ»
SOCIETY««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա փետրվարի 15-ի վճռով սնանկ Է ճանաչվել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Տեղեկացնենք, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ընդդեմ «Վանաձոր–Քիմպրոմ» ՓԲԸ-ի հայց Էր ներկայացրել՝ պահանջելով ընկերությանը սնանկ ճանաչել։ Արդյունքում դատարանը բավարարել Է ՀԷՑ-ի պահանջը։ Ի դեպ, «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովը նշանակված է եղել երեկ։ Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում «Վանաձոր–Քիմպրոմ»–ի աշխատակիցները բողոքի ցույցեր էին կազմակերպել՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերի կուտակված պարտքերը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



