Բրազիլական Ամազոնում ուղղաթիռի վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել
SOCIETYԲրազիլական Ամազոնում ուղղաթիռի վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել են Բրազիլիայի ռազմաօդային ուժերից:
Հունիսի 2-ին, հատուկ փրկարարական խմբին հաջողվել է ջունգլիներում հայտնաբերել ուղղաթիռը, որը մայիսի 29-ին թռիչքից հետո չէր վերադարձել Տաբատինգ քաղաքի (Ամազոնաս նահանգ) բազա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռադարների էկրանից անհետանալուց հետո ուղղաթիռը համարվում էր անհետ կորած:
Խիտ արեւադարձային անտառում ընկած ուղղաթիռը հնարավոր է եղել հայտնաբերել միայն 5-րդ օրը: Դեպքի վայրում իջած փրկարարները պարզել են, որ ուղղաթիռում եղած բոլոր 5 անձինք զոհվել են: Նրանցից մեկն օդաչուն է եղել, մյուս 4-ը՝ Ամազոնի ցեղախմբերին բժշկական օգնություն տրամադրելու ծրագրի աշխատակիցները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



