ԱՄՆ-ի պետքարտուղարի Մոսկվա այցը պլանավորված է մարտի 22-ին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի Մոսկվա այցը նշանակված է մարտի 22-ին: Այդ մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական մի աղբյուր:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «ամենայն հավանականությամբ, Մոսկվա կուղեւորվի հաջորդ երեքշաբթի»: Դա նշանակում է, որ, երկու մայրաքաղաքների միջեւ ժամանակային տարբերության հաշվառմամբ, որը կազմում է յոթ ժամ, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Ռուսաստանի ղեկավարության կողմից կընդունվի մարտի 23-ին:
ԱՄՆ-ի պետքարտուղարն ավելի վաղ ելույթ ունենալով լրագրողների առջեւ, հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա՝ «քննարկելու, թե ինչպես մենք կարող ենք արդյունավետ կերպով առաջ մղել քաղաքական գործընթացը Սիրիայում եւ փորձել օգտվել ներկա նպաստավոր պահից»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



