Միշել Օբաման ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկություն չունի
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահի տիկինը՝ Միշել Օբաման, չի պատրաստվում 2017 թվականի հունվարին Բարաք Օբամայի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո իր թեկնածությունն առաջադրել պետական բարձրագույն պաշտոնում: Այդ մասին, առաջին տիկինը լրագրողներին հայտարարել է Օստին քաղաքում (Տեխասի նահանգ) երաժշտության փառատոնին նվիրված միջոցառումների ընթացքում:
«Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու նախագահի պաշտոնի համար»,- ասել է նա՝ պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցչի հարցին:
«Աշխարհի վրա ազդելու բազմաթիվ եղանակներ կան: Գեղեցիկ ու սքանչելի բաներ արարելու համար պարտադիր չէ ԱՄՆ-ի նախագահ լինել»,- պարզաբանել է 52-ամյա առաջին տիկինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



