Lufthansa-ի օդանավը քիչ է մնացել բախվի անօդաչու սարքին
INTERNATIONAL NEWSLufthansa ավիաընկերությանը պատկանող Embraer 195 օդանավը Վարշավայում վայրէջքի ժամանակ քիչ է մնացել բախվի անօդաչու թռչող սարքին: Այս մասին հաղորդում են Լեհաստանի մայրաքաղաքի օդանավակայանի ներկայացուցիչները:
Մյունխենից ժամանող օդանավի հետ այս միջադեպը տեղի է ունեցել Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանից 5 կմ հեռավորության վրա: Անօդաչու սարքը գտնվել է օդանավից 100 մետր հեռավորության վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օդանավակայանի ներկայացուցիչների փոխանցմամբ, իրավիճակը շատ տվանգավոր է եղել: Լուրջ հետեւանքներից հնարավոր է եղել խուսափել շնորհիվ այն բանի, որ դիսպետչերներն օպերատիվորեն արձագանքել են եւ փոխել օդանավի վայրէջքի ուղեգիծը:
Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



