Դաղստանում սողանքի հետևանքով առանց տրանսպորտի է մնացել 11 հազար մարդ
INTERNATIONAL NEWSԴաղստանում լեռներից սողանքի իջնելու հետևանքով արգելափակվել է Ագուլսյան շրջանը: Առանց տրանսպորտային հաղորդակցության է մնացել 19 բնակավայր՝ ավելի քան 11 հազար մարդ: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է TASS-ը՝ հղում կատարելով շրջանի ղեկավար Յուրա Իսմայիլովին:
«Սողանքից հետո աշխարհից կտրված է մնում շրջանի բնակչությունը՝ 11250 մարդ: Շրջանցող ճանապարհ գոյություն չունի», -ասել է նա:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, փլուզումը տեղի է ունեցել Մամրաշ-Տաշկապուր-Արականյան կամուրջ ճանապարհի 50-րդ կմ-ում: Ոչ ոք չի տուժել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



