Սիրիայից ռուսական օդուժի հիմնական մասի դուրսբերումը կավարտվի առաջիկա օրերին
INTERNATIONAL NEWSՍիրիայից ռուսական ավիամիավորման հիմնական մասի դուրսբերումը կավարտվի առաջիկա օրերին: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարեւը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի կայքում հրապարակված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ այդ գործը շատ արագ կավարտվի, խստիվ այն ժամկետներում, որոնք սահմանել են գերագույն գլխավոր հրամանատարը եւ պաշտպանության նախարարը, այսօր-վաղը… Երկու-երեք օրվա ընթացքում կկատարենք առաջադրանքը»,-ասել Է Բոնդարեւը:
Նրա խոսքով՝ Սիրիայում իրականացված գործողության արդյունքներով՝ արդեն պարգեւներ Է ստացել 242 մարդ, իսկ ընդամենը կպարգեւատրվի 500-700 մարդ:
Մարտի 14-ին Վլադիմիր Պուտինը հրամայել Է մարտի 15-ից սկսել Սիրիայից ռուսական զորախմբի հիմնական մասի դուրսբերումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



