Օդեսայում ավելի քան 30 հազար ստորագրություն են հավաքել Սահակաշվիլիի պաշտոնաթողության օգտին
INTERNATIONAL NEWSՕդեսայում ստորագրահավաք Է սկսվել մարզի պետական վարչակազմի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնաթողության պահանջով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՈՒՆԻԱՆ գործակալությանը, ակցիայի նախաձեռնողը «Պյոտր Պորոշենկոյի դաշինքից» Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրի Գոլուբովն Է: Նրա խոսքով՝ Սահակաշվիլին «ոչինչ չի արել իր աշխատանքի մեկ տարվա ընթացքում, եւ ոչ մի այնպիսի բան, որն ինչ-որ չափով բարելավեր մարդկանց կյանքը»:
«Նա Օդեսա - Ռենի մայրուղու ոչ մի մետր չի կառուցել, ձախողել Է մաքսատան պլանը, նրա խորհրդականների մեջ իշխում Է կոռուպցիան, նրանք փող են շորթում ձեռնարկիչներից,- հայտարարել Է Գոլուբովը:- Շորթումը, կաշառքներն ու կոռուպցիան այն ամենն են, ինչով հայտնի Է Սահակաշվիլին»:
Նա ճշտել Է, որ մարտի 3-ից ի վեր արդեն ավելի քան 30 հազար ստորագրություն Է հավաքվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



