ԱՄՆ-ն իր ամենաժամանակակից ջերմամիջուկային մարտագլխիկի փորձարկումներ Է կատարել
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգները կատարել Է իր W88 ամենաժամանակակից ջերմամիջուկային մարտագլխիկի արդիականացված տարբերակի փորձարկումներ: Մարտի 16-ին այս մասին հայտնել Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությանը կից Միջուկային անվտանգության ազգային վարչության մամուլի ծառայությունը:&n bsp;
W88 մարտալիցքերը տեղակայվում են ծովային բազավորման Trident II հրթիռների վրա: Փորձարկման շրջանակներում կատարվել Է մարտագլխիկով հանդերձված հրթիռի ուսումնական արձակում, մարտագլխիկ, որը միջուկային լիցք չի պարունակել: Հրթիռի արձակումն իրականացրել Է ամերիկյան «Քենտուկի» ստորջրյա ատոմային հածանավը Հավայան կղզիների մերձակա Խաղաղօվկիանոսյան զինափորձարարանում:
Ինչպես այժմ Է պարզվում, դա տեղի Է ունեցել տակավին անցյալ տարվա նոյեմբերի 7-ին: Ինչպես ճշտել Է Միջուկային անվտանգության ազգային վարչությունը, խոսքը վերաբերում Է մարտագլխիկի արդիականացված տարբերակի՝ թվով արդեն չորրորդ «որակավորման թռիչքային փորձարկմանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



