Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերության աճը կազմել է 5.1 տոկոս
ECONOMICSՀայաստանում այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերության աճը կազմել է 5.1%, իսկ հունիս ամսին նախորդ տարվա հունիսի համեմատությամբ՝ 8.1%:
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Հայաստանում առեւտրի շրջանառության ցուցանիշի նվազումը հունվար-հունիսին որոշակի դանդաղել է:
Ներքին առեւտրի ցուցանիշի նվազումը կարելի է առաջին հերթին պայմանավորել արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալով, որը 2015թ. հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 39.8%-ով: Ընդ որում, նշենք, որ 2015թ. տարեսկզբից գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներում:
Տարեսկզբից առաջին անգամ հունվար-հունիսին էլեկտրաէներգիայի արտադրության (մլն. կվտ.ժ) ծավալի 1.5% աճ է գրանցվել:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկների` արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսն առանց էներգետիկայի հունիս ամսին կազմել է 107.8%, իսկ հունվար-հունիսին` 106.2%:
Տարեսկզբից սկսած արդյունաբերության աճը դրական միտում ունի (արդյունաբերության ըստ գործունեության տեսակների 2015թ. հունվար-հունիսի ցուցանիշները ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կհրապարակվեն հունիսի 31-ին, որի հիման վրա կտրվեն լրացուցիչ մեկնաբանություններ):
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն աճ է գրանցվել եւ′ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման, եւ′ մշակող արդյունաբերության ճյուղերում, համապատասխանաբար` 22.1% եւ 3.4%: Անցկացված մոնիտորինգի տվյալներով մշակող արդյունաբերությունում թողարկման աճ (անվանական աճ) է գրանցվել մի շարք ենթաճյուղերում: Մասնավորապես` սարքաշինության ենթաճյուղում աճի տեմպը կազմել է 140.9%, քիմիայի եւ դեղագործական արդյունաբերությունում` 116.3%, մետալուրգիայում` 107.6%, սննդի արդյունաբերությունում` 118.6%, թեթեւ արդյունաբերությունում` 103.3%: Վերը նշված ճյուղերի կողմից թողարկվող արտադրանքի ծավալը կազմում է մոնիթորիգում ընդգրված մշակող արդյունաբերության կազմակերպությունների կողմից արտադրանքի թողարկման 94.2%-ը: Աճ է գրանցվել նաեւ վերը նշված ճյուղերի արտահանման ծավալների գծով. հաստոցագործիքաշինական` 136.3% փայտամշակում` աճի տեմպը` 126.6%, սննդի արտադրության` 110.7% եւ քիմիա եւ դեղագործական` 108.2%: