Հավակնորդների մրցաշարում Լեւոնը շարունակում է հետապնդողի դերում մնալ
SPORTԵրեկ ավարտվել է Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրը, եւ բոլոր՝ 4 զույգերն էլ իրենց դիմակայությունը ոչ-ոքի են ավարտել:
Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը խաղում էր Ֆաբիանո Կարուանայի հետ: Հինգ տուրից հետո Սերգեյ Կարյակինը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Արոնյանը, վաստակելով 3 միավոր, զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Այսօր Լեւոնը սպիտակներով կմրցի Հիկարու Նակամուրայի հետ: Նակամուրան վաստակել է 2 միավոր եւ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Գագիկ Աղբալյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



