Աբխազիան որոշել Է կրճատել Վրաստանի հետ սահմանի հսկիչ անցակետերի թիվը
INTERNATIONAL NEWSԱբխազիայի կառավարությունը որոշել Է երկու անցակետ փակել աբխազա-վրացական սահմանին:Այդ մասին մարտի 17-ին հայտնել Է Sputnik Աբխազիա գործակալությունը:
Հանրապետության նախարարների կաբինետի իրավական բաժնի պետ Լաշա Ցաավան հայտարարել Է, որ կառավարությունը որոշել Է փակել «Թագլան» անցակետը, ինչպես նաեւ արգելել հետիոտների անցումը «Լակումխարա» հսկիչ անցակետով: Այս որոշման պատճառների մասին չի հաղորդվում:
2015 թվականի սկզբից աբխազա-վրացական սահմանի անցման կանոնների խախտման համար ձերբակալվել Է ավելի քան 2400, սահմանապահ ռեժիմի խախտման համար՝ 150 մարդ:
Աբխազիայի կառավարության 2012 թվականի որոշման համաձայն՝ աբխազա-վրացական սահմանում աշխատում Էր վեց հսկիչ անցակետ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



