Քրդերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում դաշնային տարածաշրջան ստեղծելու մասին
INTERNATIONAL NEWSՍիրիայի Հասեկեի նահանգի Ռումեյլան քաղաքում համագումար անցկացնող 30-ից ավելի քաղաքական կուսակցություններ պաշտոնապես հայտարարել են Սիրիայի հյուսիսում տարածաշրջանային դաշնային վարչակազմի ստեղծման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆիրաթ» լրատվական գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ համագումարի մասնակիցները «կընդլայնեն քրդերի եւ բնակչության այլ խմբերի կողմից ձեւավորված ինքնակառավարման կառուցվածքը»:
Քրդերի կողմից վերահսկվող շրջանները կստանան «Հյուսիսային Սիրիայի Դաշնություն» անվանումը, իսկ ինքնակառավարվող շրջանների իշխանությունները կներկայացնեն դրանց տարածքում բնակվող Էթնիկական բոլոր խմբերի շահերը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



