Արարատյան հարթավայրում եւ Տավուշի մարզի ցածրադիր գոտիներում նախորդ գիշեր գրանցված բացասական ջերմաստիճանների հետևանքով որոշ այգիներ վնասներ են կրել
SOCIETYՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հարթավայրում ամենացածր ջերմաստիճանները դիտվել են Զվարթնոցի եւ Մերձավանի օդերեւութաբանական կայաններում՝ համապատասխանաբար -6 եւ -5 աստիճան:
Նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ծիրանի բերքն առավել մեծ չափով վնասվել է Էջմիածնի եւ Մասիսի տարածաշրջանների «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում, որտեղ ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողակտորներում:
Նախնական տվյալներով` Արտաշատի, Արմավիրի տարածաշրջաններում եւ Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներում առկա է մասնակի վնասվածություն: Արարատի տարածաշրջանում եւ Բաղրամյանի վերին հատվածում էական վնասներ չեն նկատվել: Մեղրիում արձանագրվել են դրական ջերմաստիճաններ, Վայոց ձորի մարզում նկատելի կորուստներ չեն գրանցվել:
Այսօրվա դրությամբ, ըստ նախարարության, դեռեւս ծիրանենու բերքի առանձնապես մեծ կորուստներ չեն գրանցվել: Սակայն մարտի 17-ի լույս 18-ի գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց ձորի եւ Սյունիքի հովտային գոտիներում օդում հնարավոր է -4-ից -7 աստիճան, գետնի մակերեւույթին` -5... -8 աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը` համապատասխանաբար -2... -5 եւ -3... -6 աստիճան ցուրտ:
Խորհուրդ է տրվում կորիզավոր պտղատու այգիներում շարունակել նախկինում առաջարկված պաշտպանական միջոցառումների իրականացումը: Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող մշակաբույսերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով օգտագործել լրացուցիչ ծածկոցներ կամ հնարավորության դեպքում կատարել ջեռուցում:
Գագիկ Աղբալյան
1
The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise
2
Why the Pressure on Vahe Hakobyan Continues
3
The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation
4
Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank
5
AraratBank Takes the Lead in Brand PR Performance



