Մենք խաղադաշտ դուրս կբերենք մեր լավագույն թիմը. Տուխել
SPORTԴորտմունդի «Բորուսիա»-ն մարտի 17-ի, լույս 18-ի գիշերը, Երևանի ժամանակով 00:05-ին, Եվրոպայի լիգայի առաջնության 1/8-րդ եզրափակիչ պատասխան հանդիպումը կանցկացնի անգլիական «Տոտենհեմ Հոսթփուր» թիմի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլի սի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին:
«Մենք պատրաստվում ենք խաղալ շատ վտանգավոր թիմի դեմ: «Տոտենհեմ Հոսթփուր»-ը բավական ուժեղ է հարձակման գծում, այդ իսկ պատճառով մենք պիտի ցույց տանք մաքսիմալ կատարողականություն դաշտի բոլոր հատվածներում: Սվեն Բենդները և Իլկայ Գյունդողանը չեն ժամանել Լոնդոն: Ես համոզված եմ, որ մենք «Ուայթ Հարթ Լեյն» արենա դուրս կբերենք մեր լավագույն թիմը» - ասել է Տուխելը:
Խոսելով «Բորուսիա»-ի առաջիկա նպատակներից, Թոմաս Տուխելը նշել է, որ դորտմունդյան ակումբը Եվրոպայում բավական հայտնի է վերջին տարիներին, ինչը ուրախալի փաստ է:
«Մենք նպատակ ունենք հաղթել Եվրոպայի լիգայի մրցաշարը և հաջողության հասնել «Բունդեսլիգա»-ի առաջնությունում: Իհարկե սպասում ենք Չեմպիոնների լիգայի մրցաշարին, հաջորդ խաղաշրջանում: Ինձ համար կարևոր է, որ մեր խաղացողները հանդես գան թիմի համար, երբ նրանք հագնում են դեղնասև մարզահագուստը, դա փոխում է իրենց մտածողությունը և բոլորը խաղում են հանուն թիմի և մեր երկրպագուների համար, ովքեր մեզ միշտ աջակցում են» - նշել է Տուխելը:
Այս թիմերի միջև, Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով հօգուտ «ԲորուսիաԴորտմունդ»-ի: