ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձերբակալել են միջազգային հետախուզման մեջ գտնվող անձին
SOCIETYՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մասիսի քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել միջազգային հետախուզման մեջ գտնվող, նույն քաղաքի բնակիչ, 1967 թվականին ծնված Մարտին Բարսեղյանին:
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը, Բարսեղյանը 2015 թվականի հունիսի 27-ից հետախուզվում էր Բուլղարիայի իրավապահ մարմինների կողմից: Նա մեղադրվում էր Բուլղարիայի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 54-րդ մասով` սպանություն հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել էր կալանքը:
Մարտին Բարսեղյանը ձերբակալվել և ուղարկվել է Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



