Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Եթե դերասանից առաջարկ ստանամ, գուցեև համաձայնեմ. Ագնեսա Շահնազարյանը՝ ծննդյան երազանքի և ամուսնության մասին

LIFE

Aysor.am-ը գրում է.

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն այսօր դառնում է 36 տարեկան: Թեև օրը նրա համար տոնական է, սակայն դա չի նշանակում, որ գործնական զբաղվածությունը նահանջել է: «Այսօր էլ սովորականի պես ներկայացման եմ և գնալու եմ թատրոն, բեմում եմ լինելու: Բայց ասեմ, որ երեկ զարմիկիս ծննդյան օրն էր, նշում էինք փաբում ու ավանդույթին համապատասխան՝ կեսգիշերից նրա տոնին միացրեցինք նաև իմ ծնունդը ու ինձ էլ շնորհավորեցին»,-Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով մանրամասնեց օրվա հերոսը:

Այսօրվա հետ կապված պլաններ դերասանուհին չունի, բայց չի էլ բացառում, որ ամեն ինչ կարող է փոխվել: Թեև որպես կանոն՝ այդ օրերին նկարահանման հրապարակում կամ թատրոնում է լինում, սակայն հիշում է մինչ այսօր ունեցած լավագույն ծնունդները:

«Առհասարակ, մեծ ծնունդներ չեմ անում, օրն ինչպես թելադրում է, այնպես էլ անցկացնում եմ: Բայց եթե որոշում եմ տեղը-տեղին նշել, բավական մեծ հավաքույթ եմ կազմակերպում: Թերևս, նման երկու-երեք ծնունդ եմ ունեցել. 20-ամյակիս հավաքվել էինք ընկերներով, կուրսի բոլոր երեխաներով: Նաև 4-5 տարի առաջ եմ նման մեծ տոն ունեցել, բայց նորից չպլանավորված»,-վերհիշեց նա:

Էկրաններից միշտ ժպտերես և կենսախինդ դերասանուհին կյանքում էլ աշխույժ է և անակնկալների սիրահար: Ստանդարտ բաներ չի սիրում, իր կյանքում ամեն ինչ պետք է հանկարծակի լինի, որպեսզի ոգևորվի: Հոբելյարը մի պահ ամփոփելով նախորդ 36 տարիները՝ գիտակցեց՝ քիչ ձեռքբերումներ չունի, բայց պակասը լրացնելու շատ մեծ ցանկություն ունի:

«Ինձ համար ձեռքբերում եմ համարում մարդկանց սերը, քնքշանքը: Թող անհամեստ չհնչի, բայց դժվար է լինել դերասանուհի, ում բոլորը միանշանակ սիրում և ընդունում… Իսկ իմ կյանքի ամենամեծ պակասը, բաղձալի երազանքը, որի առկայության անհրաժեշտությունը զգում եմ, ընտանիքն է, երեխաները, ինչն ինձ մոտ երկրորդ պլան է մղվել և ուշանում է, քանի որ աշխատանքիս եմ տրվել: Շատ եմ ափսոսում դրա համար ու նաև հասկանում եմ, որ տարիները շատ արագ են անցնում: Դա ինձ ցավ է պատճառում»,-անկեղծացավ Ա. Շահնազարյանը:

Ասում են՝ ծննդյան օրերին պահված երազանքներն իրականություն են դառնում և հենց այսօրվանից պետք է մտածել երազանքը իրականություն դարձնելու ուղղությամբ: «Ցավոք, ընտանիքը երազելով ու մտածելով չի առաջանում: Բայց եթե հայտնվի մեկը, ում դեպքում կզգամ, որ ՆԱ է, ապա իմ երջանկությունից չեմ հրաժարվի: Բայց դե ես այս հարցում էլ պլանավորել չեմ սիրում, ամեն մի երկրպագուի մեջ պոտենցիալ ամուսին չեմ նկատում ու փնտրում: Լինելու բանը կլինի, ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի: Ինքս ինձ այս տարի մաղթում եմ մե՜ծ ՍԵՐ, շատ փող և շատ աշխատանք: Ես մարդկանց այն տեսակին եմ պատկանում, որ չաշխատելուց հիվանդանում են»,-խոստովանեց մեր զրուցակիցը:

Սերը տարբեր տարիքներում տարբեր կերպ է այցելում: Եթե պատանի տարիքում ավելի շատ առաջնորդվում ենք սրտով, ապա հասուն տարիքում բանականությունն է դառնում թիվ մեկ հուշարարը. «Անշուշտ, իմ տարիքում արդեն բանականությունը գլուխ է բարձրացնում ու որոշում կայացնելիս 16 տարեկանի պես չեմ մտածի: Թեև, լինելով չափազանց զգայուն մարդ, վախենում եմ, որ երբ պահը գա, զգացմունքին առավել շատ տեղ կտամ, այն կխանգարի բանականությանը»:

Դերասանուհուն ապագա կողակցի մասնագիտությունն ամենաքիչն է հետաքրքրում, հատկապես, երբ զույգին միավորում է սերն ու հավատարմությունը: «Գիտակցում եմ, որ ընտանիքում երկու նույն մասնագիտության մարդկանց առկայությունը մի փոքր դժվար է, գուցեև՝ անհամատեղելի: Թեև մեր շոու բիզնեսում,  մշակույթում ունենք բացառություններ, ովքեր կոտրում են այն կարծրատիպը, թե դերասանները չեն կարող նույն հարկի տակ երկար ապրել. Նելլի Խերանյան և Տիգրան Ներսիսյան, Արմեն Մարության և Ալլա Վարդանյան, Էմմա և Արամո, Սյուզան Մարգարյան և Հրաչյա Հարությունյան… Իդեալական, հրաշալի ընտանիքներ… Մի խոսքով՝ չգիտեմ, եթե դերասանից առաջարկ ստանամ, գուցեև համաձայնվե՞մ»,-ծիծաղելով նկատեց նա:

Անդրադառալով այժմյան զբաղվածությանը՝  ընդգծեց, որ իր գործունեությունը սահմանափակվում է մեծամասամբ միայն թատրոնով: «Սերիալից առաջարկ ստացա, սակայն ժամանակի սղության պատճառով չկարողացա ընդունել: Չնայած, որքան նկատել եմ, այժմ քիչ սերիաներով ֆիլմեր են նկարահանում, որն առավել լավ է: Նաև գեղարվեստական ֆիլմի առաջարկ ունեմ, որի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են և շուտով կսկսենք նկարահանումները: Մարմնավորելու եմ գլխավոր հերոսուհու ընկերուհուն: Ինչպես վերջին տարիներին, պատրաստվում եմ «Արմմոնո» միջազգային փառատոնին մասնակցել մոնոներկայացմամբ, որն այս տարի կկայանա, եթե չեմ սխալվում, մայիսի 3-ին»,-եզրափակեց հոբելյարը:

Aysor.am-ը շնորհավորում է օրվա հերոսուհուն՝ ցանկանալով ամենանվիրական նպատակի ու երազանքի իրականացում: 

Նելլի Մարգարյան

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders