Ադրբեջանի ՀՆԱ-ն 3 տոկոսից ավելի նվազել է
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի ՀՆԱ-ի անկումը 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 3,2 տոկոս:
Այս մասին հայտնում է marja.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության գծով պետական կոմիտեին:
Նշվում է, որ ՀՆԱ-ի նվազումը հիմնականում կապված է շինարարության եւ տրանսպորտի ոլորտներում ապրանքների արտադրության եւ ծառայությունների կրճատման հետ:
Արտադրանքին եւ արտահանմանն ընկնող մաքուր հարկերը կազմել են ՀՆԱ-ի 10,6 տոկոսը, բնակչության շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը` 822,3 մանաթ (մոտ 480 ԱՄՆ դոլար):
2015 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել էր 1,1 տոկոսով: Ադրբեջանի կառավարությունը 2016 թվականին ՀՆԱ-ի 1,8 տոկոս աճ է կանխատեսում: Միջազգային կազմակերպությունները գտնում են, որ 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը չի գերազանցի 1 տոկոսը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



