Օլանդը եւ Մերկելը հորդորել են ՌԴ-ին եւ Ուկրաինային՝ կատարել Մինսկի համաձայնությունները
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին մարտի 17-ին Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպման ընթացքում ինքը հորդորել է ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական կողմին՝ կատարել Մինսկի համաձայնություններով նախատեսված փուլերը:
«Հատկապես ապահովել հրադադարը, պատանդների ու գերիների, մասնավորապես, ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյի ազատումը, ինչպես նաեւ ընտրական օրենքի ընդունումը, իսկ այնուհետեւ ընտրությունների կազմակերպումն Ուկրաինայի արեւելքում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ ելույթ ունենալով ճեպազրույցի ժամանակ, որը նա լույս մարտի 18-ի գիշերը Բելգիայի մայրաքաղաքում անցկացրել է ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



