Կոմունալ ծառայության տնօրենը՝ քաղաքապետի թեկնածու
POLITICSԱպրիլի 17-ին Թալինում քաղաքապետի ընտրությունների թեկնածուն մինչեւ երեկ մեկն էր՝ գործող քաղաքապետ, հանրապետական Սարգիս Արամյանը: Այսօր արդեն, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի, իր թեկնածությունն է առաջադրել Թալինի կոմունալ ծառայության տնօրեն, անկուսակցական Գեւորգ Գրիգորյանը:
Այս վերջին պահին Թալինի կոմունալ ծառայության տնօրենի ինքնաառաջադրումը թույլ է տալիս մտածել, որ նա ինքնառաջադրվել է միայն ընտրությունները չտապալելու նպատակով:
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է անվավեր, եթե թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում եւ կարգով թեկնածու չի գրանցվել կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է երկուսից:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



