Ճապոնիայում մշակված Էլեկտրամոբիլը կարող Է Էներգիա ստանալ ճանապարհային հատուկ պաստառից
INTERNATIONAL NEWSՃապոնիայում մշակվել Է աշխարհում առաջին Էլեկտրամոբիլը, որը կարող Է տեղաշարժվել առանց կուտակիչի, եթե ընթանում Է հատուկ ճանապարհային պաստառի վրայով, որից Էլ անմիջականորեն ստանում Է Էներգիան: Մարտի 18-ին այս մասին հայտարարել են Տոյոհասիի տեխնոլոգիական համալսարանը եւ Taisei Corporation խոշոր շինարարական ընկերությունը, որոնք համատեղ ստեղծել են այդ ավտոմեքենան:
Այդ Էլեկտրամոբիլի միտեղանի նախատիպն այժմ փորձարկումներ Է անցնում: Դրա դողածածկաններում գտնվում Է հատուկ պողպատե ցանց, որն ԷլեկտրաԷներգիա Է ստանում այն երկու պողպատե թիթեղներից, որոնք 10 սանտմետր խորության վրա տեղադրված են ասֆալտի շերտի տակ: Փորձարանում կառուցված Է նման ճանապարհի 30-մետրանոց հատված, դրանով Էլեկտրամոբիլն առայժմ շարժվում Է ժամում 10 կիլոմետր արագությամբ:
Ավտոմեքենան մշակողները կարծում են, որ ապագայում շահավետ կլինի կառուցել առանձնացված ճանապարհներ՝ պաստառի մեջ տեղադրված եւ ԷլեկտրաԷներգիա հաղորդող սարքավորանքով: Դրանցով Էլեկտրամոբիլները կարող են շարժվել անջատված կուտակիչներով՝ դրանք գործողության մեջ դնելով միայն սովորական ճանապարհներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



