Երևանի Մանանդյան փողոցում կկառուցվի շախմատի ակադեմիա
SOCIETYԵրևանի Մանանդյան փողոցի 41 հասցեում շախմատի ակադեմիա կկառուցվի։Այս մասին որոշումն ընդունվեց Երևանի ավագանու մարտի 18-ի նիստում: Քվեարկության մեկնարկին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետաքրքրվեց` արդյո՞ք ավագանու անդամների մոտ կան առարկություններ:
ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի «Հողամաս նվիրաբերելու և ամրացնելու մասին» N 109-Ա որոշմամբ առաջարկվել էր Երևանի քաղաքապետին՝ Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող Երևանի Մանանդյան փողոցի N41 հասցեում գտնվող 933,0 քառ. մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ շախմատի ակադեմիա կառուցելու նպատակով։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



