Թուրքական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել քրդաբնակ շրջաններում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի զինված ուժերը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկներին վերացնելու պատրվակով ռազմական գործողութուններ են սկսել հարավարեւելյան Հաքքարի, Շիռնաք եւ Նուսայբին քրդաբնակ նահանգներում:
Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը` նշելով, որ բնակչությանը կոչ է արվել շտապ հեռանալ Հաքքարի նահանգի Յուքսեքովա քաղաքից:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան այսօր հայտարարել է PKK-ի դեմ Յուքսեքովայում, Շիռնաքում եւ Մարդինի նահանգի Նուսայբին քաղաքում հատուկ գործողություններ անցկացվելու մասին, որկց հետո տեղի իշխանություններն այդ շրջաններում անժամկետ պարետային ժամ են մտցրել:
Քաղաքներից հեռանալու մասին բնակչությանը կոչ է արվում ոստիկանական զրահամեքենաների վրա տեղադրված բարձրախոսներից, որոնք շրջում են բոլոր բնակավայրերում:



