Ռումինիայի նախկին նախագահ Բեսեսկուն որոշել է դառնալ Մոլդովայի քաղաքացի
INTERNATIONAL NEWSՌումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուն Մոլդովայի քաղաքացիություն ընդունելու պաշտոնական դիմում է ներկայացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 18-ին հայտնել են Մոլդովայի զանգվածային լրատվամիջոցները:
Հաղորդումների համաձայն՝ նա Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի անունով դիմում է տվել իր տիկնոջ՝ Մարիայի հետ մեկտեղ:
Մի քանի տարի առաջ Բեսեսկուն հայտարարել Էր, որ Ռումինիայի նախագահի պաշտոնում իր լիազորությունների ավարտից հետո Մոլդովայի քաղաքացիություն ընդունելու դիմում կտա, որպեսզի մասնակցի հանրապետության քաղաքական կյանքին եւ պայքարի Ռումինիայի հետ Մոլդովայի միավորման համար:
Ռումինիայի նախագահի պաշտոնում Բեսեսկուի լիազորությունները լրացել են 2014 թվականի աշնանը: Դրանից հետո նա մի քանի անգամ հանդես Է եկել Ռումինիայի հետ Մոլդովայի միավորման օգտին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



