Թխվածք Իրիս
LIFE
Բաղադրությունը
.Խմոր՝5 ձու
300գր. շաքարավազ
2ճգ. մեղր
100գր. մանրացված ընկույզ
1թգ. սոդա
վանիլին 25մլ.
ձեթ 3ճգ.
կակաո ալյուր:
Կրեմ՝
500մլ սերուցք
35% 500գր. իրիս կոնֆետ
100գր. կարագ
վանիլին:
Պատրաստման եղանակները
Խմոր- Ձուն և շաքարավազը միասին լավ հարել, ապա հերթականությամբ ավելացնել մեղրը, ընկույզը, սոդան, վանիլը, ձեթը, կակաոն և ալյուրը այնքան, որ ստացվի թթվասերի խտությամբ խմորը: Խմորը բաժանել 4 մասի և թխել ջեռոցում, 180 աստիճան ջերմաստիճանում:
Կրեմ-
Սերուցքը դնել մարմանդ կրակին, ավելացնել իրիս կոնֆետները և անընդհատ խառնել, որպեսզի տակը չկպչի: Երբ կոֆետները կհալչեն և զանգվածը կլինի միասեռ, ավելացնել կարագը և վանիլինը: Կրեմը լավ խառնել, ապա վերցնել կրակից և թողնել, որ սառչի:
Խմորները իրար ամրացնել կրեմով և զարդարել քերված շոկոլադով: Բարի Ախորժակ:
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
5
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam



