8 սխալ, որոնք վնասում են աչքերն ամռանը
LIFELife.panorama.am-ը գրում է.
Ամռանը աչքերը պետք է պաշտպանել այնպես, ինչպես մաշկը: Ուլտրամանուշակագույն ճառագայթները, աղի ջուրը և ավազը կարող են մեծապես վնասել աչքերը, առաջացնել տեսողական խանգարումներ և բազմաթիվ այլ խնդիրներ:
Խուսափեք ամռանն այս 8 սխալներից, որոնք վնասում են աչքերը:
1. Արևին նայելը
Ընդամենը մեկ օր առանց աչքերի պաշտպանության լողափին անցկացնելը կարող է վնասել աչքերը և առաջացնել աչքերի չորություն, քոր, ցավ և ուռածություն:
2. Ոչ որակյալ ակնոցներ կրելը
Էժան ակնոցներ կրելով չեք կարող պաշտպանել աչքերը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Պետք է ընտրել այնպիսի ակնոցներ, որոնք 99-ից 100 տոկոսով պաշտպանում են աչքերը: Ընտրեք այնպիսի շրջանակներ, որոնք կպաշտպանեն նաև աչքերի ողջ շրջանակը:
3. Ամպամած եղանակին ակնոցներ չկրելը
Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասել աչքերն անգամ ամպամած եղանակին: Այնպես որ ամռանը մշտապես կրեք ակնոցներ՝ անկախ եղանակային պայմաններից:
Շարունակությոնը՝ այստեղ



