Մխիթարյանը ընդգրկվել է Եվրոպայի լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում
SPORTՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը կազմել է Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայ& raquo;-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն 1:2 հաշվով հաղթել է Լոնդոնի «Տոտենհեմ»-ին և նվաճել 1/4 եզրափակչի ուղեգիր: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի դեմ խաղում իր հաշվին հերթական գոլային փոխանցումն է գրանցել:
Եվրոպայի լիգայի խաղարկության ¼ եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն կմրցի անգլիական մեկ այլ թիմի՝ «Լիվերպուլ»-ի հետ:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



