Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Սիրահարվածություն եւ սեր. Ինչով են տարբերվում

LIFE

Եկեք ավելի ուշադիր զննենք այդ զգացմունքները եւ փորձենք «ցորենը որոմից» առանձնացնել:

1. Համակրանք

Համակրանքը մարդու դրական հակազդեցությունն է իրեն հաճելի մարդուն: Համակրանքը ձեւավորվում է ծանոթության բառացիորեն առաջին րոպեներին եւ վերաբերում է հիմնականում այն ասպեկտներին, որոնք հեշտորեն հնարավոր է գնահատել: Այնպիսի գործոններ, ինչպիսիք են ֆիզիկական գրավչությունը, ոճային եւ լավ ընտրված հագուստը, շահերի ընդհանրությունը, հեշտորեն նպաստում են համակրանքի առաջացմանը: 

Որեւէ մարդու հանդեպ համակրանքի առկայությունը դեռեւս չի նշանակում, թե դուք նրա հետ սերտ շփում կհաստատեք: Բայց առանց համակրանքի, անհնար է խոսել հարաբերությունների շարունակման մասին: 

2. Սիրահարվածություն

Սիրահարվածությունը համակրանքից է ծնվում: Սակայն այդ զգացումն առավել ուժեղ  հուզական գունավորում ունի: Սիրահարվածությունը միշտ հույզերի պայթյուն է:  Երբ սիրահարված եք, ձեր արյան մեջ ադրենալինն ասես եռում է: Դուք սկսում եք նկատել, որ ձեր անձի հետ բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Հարցն այն է, որ սիրահարվածի հիմնական խնդիրը զուգընկերոջը դուր գալն է: Եվ այստեղ բոլոր միջոցները թույլատրելի են: Սիրահարվածությունը ձեզ երբեմն ստիպում է այնպիսի արարքներ գործել, որոնք դատողությունը երբեք թույլ չէր տա: Աղջիկները փորձարկումներ են անում իրենց արտաքինի հետ: Իդեալական կերպարի ձգտելով` նրանք կարող են անճանաչելիության աստիճան փոխել իրենց: Եվ այդ ամենը հանուն այն բանի, որ ավելի մոտ լինեն իրենց ձգտումների առարկային: Երիտասարդները փորձում են ասպետի դերը եւ ջանում են ամեն ինչ անել, որ իրենց ընտրյալը կարողանա իրեն իսկական արքայադուստր զգալ: Սիրահարվածությունը պահանջկոտ զգացում է: Իր բնույթով այն բավականին եսասիրական է: Չէ որ եթե մի կողմ դնենք բոլոր քաղցր-մեղցր զգացումները, կտեսնենք, որ սիրահարվածության հետեւում թաքնված է մարդու` սիրված լինելու հուսահատ ձգտումը:  Եվ որքան էլ ցինիկ է հնչում դա, սիրահարվածը փաստացիորեն օգտագործում է իր զուգընկերոջը իր պահանջմունքների բավարարման համար: Սիրահարվածները գրեթե միշտ ստիպված են իրարից սիրո ապացույցներ պահանջել (նվերներ, համատեղ ժամանց եւ այլն): Հենց որ զուգընկերներից որեւէ մեկը նահանջի այդ չգրված կանոններից, անմիջապես վիրավորանքներ են սկսվում: Երիտասարդը երեկոյան չի զանգել իր ընկերուհուն:  

Իսկ նախկինում երբեք չէր մոռանում: Կամ էլ ավելի լուրջ վրիպում է թույլ տվել. մոռացել է նրա ծննդյան օրը եւ չի շնորհավորել: Աղջիկը տրանսի մեջ է ընկնում եւ արդեն պատրաստ է հավատալ, ոչ նա իրեն էլ չի սիրում: «Վրիպակների» ձեւերը տարբեր կարող են լինել: Սիրահարվածությունն ի վիճակի է մեծ քանակությամբ «ստեղծել» դրանք: Եվ իր  «մեղքը» հարթելու համար տուգանված զուգընկերը պիտի սիրելի կնոջը կամ տղամարդուն իր սիրո նորանոր ապացույցներ ներկայացնի: Սիրահարվածությունը, ըստ էության, երբեք հանգստության եւ ներքին ներդաշնակության զգացում չի տալիս: Սիրահարվածն ասես անընդհատ մասնակցում է «ամերիկյան բլուրների» ատրակցիոնի. նա կամ շատ լավ է զգում իրեն, կամ `շատ վատ: Սիրահարվածությունը ձեզ միշտ լարման մեջ կպահի, եւ դուք ստիպված կլինեք անընդհատ գնահատել ձեր զուգընկերոջ պահվածքը: Էրիխ Ֆրոմն իր   «Սիրո արվեստը» գրքում սիրահարվածության ապշեցնելու աստիճան հստակ սահմանում է ներկայացնում. «Չհասունացած սերն ասում է. «Ես քեզ սիրում եմ, որովհետեւ քո կարիքն ունեմ»: 

Մեկ այլ մարդու, որպես սիրո պահանջմունքի բավարարման միջոցի կարիքը. ահա սիրահարվածության անկյունաքարը: Սիրահարվածները տրամադրված են ստանալու: Աջակցություն ստանալ, ուշադրություն, քնքշանք, հոգատարություն: Բայց այ տալու պատրաստ չեն:  

3. Սեր

Էրիխ Ֆրոմից վերոհիշյալ մեջբերումը շարունակություն էլ ունի: Եվ այն վերաբերում է իսկական սիրո զգացման նկարագրությանը. «Հասուն սերն ասում է. «Ես քո կարիքն ունեմ, որովհետեւ սիրում եմ քեզ»: Սերը սիրահարվածությունից է աճում, բայց դրա հետ շատ քիչ ընդհանուր բան ունի: Իսկական սերը տրամադրված է տալու: Սիրող մարդը չի կարող լավ զգալ, եթե նա, ում սիրում է, իրեն վատ է զգում: Իսկական սերն անկեղծ է եւ անշահախնդիր: Այն իր զուգընկերոջից սիրո շարունակական ապացույցներ չի պահանջում:    Այն պահանջներ առաջ չի քաշում եւ պայմաններ չի դնում: Սիրող մարդն ի վիճակի է իր զուգընկերոջն ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա: Արժե նշել, որ իսկական սերը կույր չէ: Այն տեսնում է զուգընկերոջ թերությունները, բայց դրանց հարգանքով է վերաբերվում:

Որովհետեւ սիրող մարդը ջանում է ընկալել իր զուգընկերոջ անհատականությունը եւ ճանաչել նրա բնավորության մանրագույն առանձնահատկությունները: Իսկ սիրահարվածությունը նման ճանաչողության չի ձգտում: Այն չափազանց տարված է իրենով` իր զգացմունքներով եւ ապրումներով: Իսկ սիրահարվածն իր սիրելի տղամարդուն կամ կնոջը տեսնում է միայն սեփական աշխարհընկալման պրիզմայով: Բայց մարդիկ այնքան տարբեր են:   Եվ ստացվում է, որ որոշ ժամանակից սիրահարվածությունն անցնում է եւ երկու զուգընկերն էլ հասկանում են, որ իրենք լիովին օտար մարդիկ են: Չէ որ նրանցից յուրաքանչյուրը մյուսի մեջ տեսել է ոչ թե իրական անհատականությունը, այլ ընդամենը անհատի  այն իդեալական կերպարը, որը ձեւավորվել էր նրա գլխում:  Այն խոսքը, որն ասում է, թե ում ասես, հնարավոր է սիրել, իզուր չի ստեղծվել:  Սակայն խոսքն այստեղ ոչ թե սիրո, այլ սիրահարվածության մասին է: Մարդու համար բավականին հեշտ է ստուգել սեփական զգացմունքները, եթե հստակորեն հասկանա համակրանքի, սիրահարվածության եւ սիրո միջեւ տարբերությունները:  

1. Եթե զուգընկերոջ հետ շփման մեջ ձեզ ավելի շատ է դուր գալիս խոսել ձեր եւ ձեր հաջողությունների մասին, դա համակրանք է կամ սիրահարվածություն: Իսկ եթե դուք տրամադրված են ճանաչելու ձեր զուգընկերոջ անհատականությունը, դա սեր է: 

2. Եթե դուք անընդհատ զուգընկերոջից սիրո ապացույցներ` նվերներ, մեծ ուշադրություն, հոգատարություն եւ այլն ստանալու կարիք ունեք, դա սիրահարվածություն է: Սերն ինքնաբավ է եւ ընտրյալից ոչ մի զոհաբերություն չի պահանջում: 

3. Սիրող մարդը տրամադրված է տալու: Նրա համար կարեւոր է իր ներդրումը զուգընկերոջ անձի զարգացման գործում: Իսկ սիրահարվածը, ընդհակառակը, կջանա իր զուգընկերոջից ստանալ այն ամենը, ինչ նա կարող է տալ  (համբավ, սոցիալական կարգավիճակ, նյութական բարիքներ, եւ այլն): Որպես ամփոփում կուզեինք նշել, որ համակրելու եւ սիրահարվելու կարողությունը մատչելի է բոլորին: Բայց միայն հուզականորեն հասուն անհատականությունը կարող է լիովին ըմբռնել սիրո արվեստը: 

 

Աղբյուրը` NEWS.am STYLE

 

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026