Կինն ու աստվածուհին՝ մեկ մարմնում. Մերիլին Մոնրոյի 25 բացառիկ լուսանկարները
LIFEԳրավիչ, գայթակղիչ, անգերազանցելի Մերիլին Մոնրոյին բաժին են ընկել թերթերի ու ամսագրերի ամենանրբագեղ արտահայտությունները, ամենաշքեղ տղամարդիկ, ովքեր խենթանում էին նրա համար: Նրան բաժին են ընկել նաև տառապանքներ, որոնց միջով ստիպված էր անցնել իր կյանքի ընթացքում: Դժվար է նրան պատկերացնել սովորական կին, նա միշտ աստվածուհի էր էկրանից:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը՝ ֆոտոլրագրող Իվ Առնոլդին հաջողվել է լուսանկարել ու ցուցադրել նրա այդ երկու կողմերը:
Իվ Առնոլդը լուսանկարել է դերասանուհուն նրա վերջին ֆիլմի նկարահանման ժամանակ, որոնք դասական լուսանկարներ են համարվում: Սակայն նրա զինանոցում կան նաև այնպիսի լուսանկարներ, որոնք արվել են Մոնրոյի կյանքի վերջին 10 տարում: Այդ բացառիկ լուսանկարներն առաջին անգամ հանրությանը ներկայացվել են միայն 2005-ին՝ Լոնդոնում:




























