Ուկրաինայի ԱԳՆ. Նախնական տվյալներով աղետի ենթարկված Boeing–ում երեք ուկրաինացի է եղել
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի ԱԳՆ –ն հաստատել է, որ Դոնի Ռոստովում վթարի ենթարկված օդանավում, նախնական տվյալներով, Ուկրաինայի երեք քաղաքացի է եղել:
«Զոհվածների քաղաքացիությունը պարզելու հարցերով զբաղվում են Դուբայում ու Ռոստովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանները: Բացվել են թեժ գծեր»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական բաժանմունքի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում
Օդանավը, որը Դուբայից Դոնի Ռոստով էր թռչում,վթարի է ենթարկվել շաբաթ 3:42-ին: Օդանավը ընկել է վատ տեսանելիության պայմաններում Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ: Ռուսաստանի ԱԻՆ տվյալներով օդանավում 62 մարդ կար՝ 55 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Բոլորն էլ զոհվել են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



