Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


ԵՄ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Սվիտալսկի

INTERNATIONAL NEWS

ԵՄ-ն պատրաստ է շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ խորացնելու երկկողմ համագործակցությունը: Այս մասին, մարտի 18-ին, Հայաստանի ԱԳՆ-ում ԵՄ-Հայաստան արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի 7-րդ նիստի ժամանակ նշել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նիստի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի եւ ահաբեկչության դեմ պայքարը, դատաիրավական բարեփոխումները, միգրացիոն խնդիրները, սահմանների կառավարումը, վիզաների դյուրացման գործընթացը, ինչպես նաեւ իրավական փոխօգնության ու անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցերը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների եւ Եվրոպական միության ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարեւորել է ՀՀ-ԵՄ միջեւ երկխոսության եւ տարբեր ոլորտներում առկա համագործակցության զարգացումը: Արձանագրելով, որ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերը հանդիսանում են այդպիսի համագործակցության առանցքային ոլորտներից մեկը, նա նշել է, որ դա նաեւ արտացոլվելու է նախապատրաստվող ԵՄ-ՀՀ համագործակցության իրավական հիմքը սահմանող հիմնարար պայմանագրում: Ներկայացնելով ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականությունը՝ արդարադատության նախարարի տեղակալ ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ իշխանությունների առաջնային խնդիրներից է, եւ այդ ուղղությամբ իրականացվում են ինստիտուցիոնալ եւ օրենսդրական մի շարք բարեփոխումներ: Նրա խոսքով՝ հետագա քայլերի մշակմանը նախատեսվում է ոլորտի լավագույն միջազգային փորձագետների ներգրավումը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման աշխատանքներին: 

ԵՄ գործընկերների խնդրանքով Վիգեն Քոչարյանը ներկայացրել է նաեւ դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ նոր Սահմանադրությամբ դատական համակարգի անկախության ամրապնդման նպատակով սահմանվել են առավել գործուն եւ արդյունավետ երաշխիքներ, որոնցով կապահովվի դատարանի թե՛ ներքին, թե՛ արտաքին անկախությունը, կբարձրանա անկաշկանդ գործելու հնարավորությունները:

Ենթակոմիտեի համանախագահ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության վարչության ղեկավար Դիրկ Շուեբելը եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահեցրել են՝ ԵՄ-ն պատրաստ է շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարփոխումներին եւ խորացնելու երկկողմ համագործակցությունը: Նրանք ընդգծել են, որ դատաիրավական եւ այլ ոլորտների բարեփոխումների վերաբերյալ Հայաստանում մշակվել է լավ ռազմավարություն եւ գործողությունների ծրագրեր՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ դեռեւս լուծում պահանջող խնդիրների հետ մեկտեղ առկա է զգալի առաջընթաց:

ԵՄ ներկայացուցիչները դրական են գնահատել Հայաստանի ջանքերը կառավարման թափանցիկության, հանրային ոլորտի զարգացման, միգրացիաի կառավարման, ահաբեկչության դեմ պայքարի ու սահմանների վերահսկողության ոլորտներում եւ պատրաստակամություն են հայտնել շարունակելու եւ խորացնելու համագործակցությունը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank