Դոնի Ռոստովում հայտնաբերվել է կործանված Boeing-ի 2-րդ «սեւ արկղը»
INTERNATIONAL NEWSԴոնի Ռոստովում՝ ուղեւորատար Boeing-ի կործանման վայրում, հայտնաբերվել է 2-րդ «սեւ արկղը», հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԱԻՆ-ում իր աղբյուրները:
«2-րդ «սեւ արկղը» հայտնաբերվել է ժամը 12:10-ին»,- ասել է աղբյուրը:
ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինն այդ տեղեկությունը հաստատել է:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 19-ին Երեւանի ժամանակով ժամը 4:41-ին, Դոնի Ռոստովի օդանավակայանում: Դուբայից ժամանող օդանավը վատ եղանակային պայմանների պատճառով չէր կարողացել վայրէջք կատարել առաջին փորձից: Երկրորդ անգամ վայրէջքի փորձ կատարելիս օդանավը վայր էր ընկել: Զոհվել է անձնակազմի 7 անդամ եւ 55 ուղեւոր:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



