Երջանիկ կնոջ գաղտնիքները
LIFEԲոլոր կանայք կարող են հաջողակ եւ երջանիկ կին դառնալ եւ իրակնացնել իրենց ամենահամարձակ ծրագրերն ու ցանկությունները։ Իհարկե, առաջին հերթին մեծ ցանկությունն է, իսկ դրա առկայության պարագայում պետք է իմանալ նաեւ հետեւյալ գաղտնիքները։
Հետեւել արտաքին տեսքին. Լինել կոկիկ, մաքուր եւ խնամված։
Մանրուքներին ուշադրություն չդարձնել. Տղամարդիկ սիրում են լուրջ եւ հավասարակշռված կանանց։

Անել կանացի աշխատանք. Կինը պետք է կարողանա պատրաստել, երեխաներին դաստիարակել եւ կոկիկ պահել բնակարանը եւ այլն։
Ազատվել վնասակար սովորություններից. Կինը, ով ծխում, խմում, հայհոյում է, ոչ միայն վնասում է իր առողջությանը, այլեւ կորցնում է գայթակղությունը։
Ազատվել սթրեսից. Վիրավորանք, զայրույթ, ատելություն, նախանձ, ագրեսիվ պահվածք... այս ամենը բացասաբար է ազդում կնոջ վրա եւ կարող է անգամ հիվանդությունների հանգեցնել։
Ընդունել կնոջ բնությունը. Կինը պետք է ներդաշնակություն ստեղծի իր եւ շրջապատող աշխարհի միջեւ։ Հարկավոր է հասկանալ, որ ընտանիքի գլխին կանգնած է տղամարդը եւ պետք չէ նրա պարտականությունները վերցնել սեփական ուսերին։ Կինը ծնվել է սեր եւ երջանկություն պարգեւելու համար. նա կանացի, նուրբ եւ քնքուշ էակ է։
Սիրել ոչ միայն սրտով, այլեւ ուղեղով. Լինում են դեպքեր, որ կանայք սիրահարվում են ոչ ճիշտ տղամարդու, իսկ երբ հարաբերությունները սխալ ընթացք են ստանում, կարծում են, որ տղամարդը փոխվել է։ Եվ արդյունքում սերը մարում է։ Ուստի, ամուսին կամ կյանքի ուղեկից ընտրելիս կարեւորեք նրա բնավորությունը, սովորությունները, մտածելակերպը, քանի որ սիրահարվածությունը անցողիկ է։
Լուրջ վերաբերեք ամուսնությանը. Կնոջ ամենակարեւոր նպատակը ճիշտ ամուսնանալն է՝ այսինքն՝ երջանիկ, կին, երջանիկ ամուսին, երջանիկ երեխաներ։

Ընտանիքի անդորրն ու երջանկությունը պահելու ձգտում. Կինը ընտանիքի սիրտն է, ով ներդաշնակություն է հաստատում տանը։ Ուստի, նա պետք է լինի օջախի պահապանը։
Վայելել կյանքի բարիքները. Եթե կինը աստվածուհի է, ուրեմն նա պետք է ապրի աստվածուհուն վայել կյանքով: Նա խնամված է, ուշադրության կենտրոնում , սիրված եւ հարգված է ամուսնու կողմից եւ ամենակարեւորը՝ երջանիկ է։
Երջանիկ լինել անկախ հանգամանքներից. Կին եւ տղամարդը պետք է կարողանան ներել ամեն ինչ եւ չկենտրոնանան բացասական մտքերի ու հանգամանքների վրա։ Կինը պետք է կարողանա երջանկանալ նույնիսկ մանրուքներից։ Նա պետք է հասկանա, որ կյանքը այստեղ է եւ հիմա։



