Դոնի Ռոստովի օդանավակայանի շրջանում արտակարգ դրություն է մտցվել
INTERNATIONAL NEWSԴոնի Ռոստովի օդանավակայանի շրջանում, FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing օդանավի կործանումից հետո արտակարգ դրություն է մտցվել: Այս մասին հայտարարել է Ռոստովի մարզի փոխնահանգապետ Վադիմ Արտյոմովը:
«Արտակարգ դրություն է հայտարարվել Դոնի Ռոստով քաղաքի Պերվոմայսսկի շրջանում, որտեղ գտնվում է օդանավակայանը»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։40-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը, որը ժամանում էր Դուբայից: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել:



