Yerevan, 29.July.2026,
00
:
00
BREAKING


Խորհրդավոր պատմություններ՝ կապված տարբեր երկրների ու ժամանակների միապետերի երեխաների հետ

LIFE

Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են խորհրդավոր պատմությունները, որոնք կապված են միապետերի երեխաների հետ,-հայտնում է Past.am-ը: Որոշ գաղտնիքներ այդպես էլ կմնան չբացահայտված:

1. Մարիա-Անտուանետայի անհետ կորած որդին

Пропавший без вести сын Марии-Антуанетты.

Մոտ 200 տարի ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել Ֆրանսիայի թագուհի Մարիա-Անտուանետայի որդու հետ: Չթագադրված արքա էր հայտարարվել 8-ամյա Լուի XVII-ը: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ նրա ծնողներին մահապատժի ենթարկեցին, իսկ տղային գցեցին բանտ: 2 տարի անց, լեգենդի համաձայն, նրան բանտից փախցրել են՝ նրա տեղը թողնելով մեռած մեկ այլ երեխայի:

2000 թվականին անցկացվել էր ԴՆԹ թեսթ` բանտում մահացած երեխայի պահպանված սրտի օգնությամբ: ԴՆԹ-ն համընկել էր Մարիա-Անտուանետայի մազերի հյուսքից ստացված նյութի հետ: Դա ապացուցում էր, որ փոքրիկը եղել է հենց Լուին: Փոքրիկը մահացել է բանտում տուբերկուլյոզի պատճառով:

2. Փարավոնի առաջնեկը

Первенец фараона.

Որոշ պատմաբաններ հայտարարում են, որ հաջողվել են պարզել փարավոնի գահաժառանգի անունը, որը մահացել էր բիբլիական ժանտախտի ժամանակ՝ Ամոնհերհեպեշեֆ: ԴՆԹ թեսթավորում հնարավոր չէ, քանի որ հյուսվածքները քայքայված են:

3. Պավել 1-ին

 Павел I.

Ռուս կայսրուհի Եկատերինա Մեծը1754 թ. ծննդաբերել էր տղայի, ում անվանել էին Պավել: Եկատերինայի ամուսնուն՝ Պյոտր 3-րդին ավելի հետաքրքիր էին խաղալիք զինվորներն ու սիրուհին, այդ պատճառով էլ շատերը ենթադրում են, որ երեխան եղել է անօրինական ու հայրը Սերգեյ Սալտիկովն է՝ թագուհու սիրեկանը:

Երիտասարդ Պավելի ծնողները միմյանց ատում էին, ու նա 8 տարեկան էր, երբ թունավորեցին հորը: Պավելը վստահ էր, որ նրան թունավորել է մայրը: Եկատերինան վստահ էր, որ իր որդին վատ թագավոր կլինի ու ցանկանում էր գահին տեսնել իր թոռանը՝ Ալեքսանդրին: Սակայն նա կաթված ստացավ, ու Պավելը ժառանգեց գահը: Նա 4,5 տարի անց սպանվեց դավադրության ժամանակ, որին, ինչպես ենթադրում են, մասնակցել է նրա որդի Ալեքսանդրը:

4. Արքայազն Արթուր

Принц Артур.

1486 թվականին անգլիացի արքայազնին անվանեցին ի պատիվ Կամելոտի լեգենդար արքա Արթուրի: Երբ Ուելսի արքայազն Արթուրը 15 տարեկան էր, նրան ամուսնացրին Եկատերինա Արագոնացու՝ իսպանացի միապետներ Իզաբելլայի ու Ֆերդինանդի դստեր հետ: Միությունը երկար կյանք չունեցավ: Հարսանիքից 5 ամիս անց արքայազնը անհայտ պատճառներով մահացավ: Նրա այրին ամուսնացավ Արթուրի փոքր եղբոր հետ, որը արդյունքում դարձավ Հենրի 8-րդը:

5. Մենելիկ

Менелик.

Մենելիկը Սողոմոն արքայի որդին էր: Եթե հավատանք եթովպացիներին, ապա հենց նա է հուդայականությունը բերել իր ժողովրդին: Այսքան տարիներ անց էլ հնարավորություն չկա պարզելու՝ արդյոք եղել է իրականում այդ եթովպացի արքան:

6. Վիկտորյայի գաղտնի թոռը

Тайный внук Виктории.

Չնայած այն բանին, որ դա երբեք չի ապացուցվել, համառ լուրեր են պտտվում Վիկտորյա թագուհու դուստրերից մեկի՝ արքայադուստր Լուիզայի շուրջ:

Պատմական գրությունները Լուիզային նկարագրում են որպես գեղեցիկ, ապստամբ հոգու տեր ու սիրառատ մի անձնավորություն: Կենսագիր Լյուսինդա Հոքսլին կարծում է, որ արքայադուստրը ունեցել է ապօրինի որդի իր ծառաներից մեկից՝ Ուոլթեր Սթիրլինգից: Երեխայի անունը, իբր եղել է Հենրի, երեխան ծնվել է, երբ մայրը դեռ դեռահաս էր: Տղային որդեգրել է Վիկտորյա թագուհու գինեկոլոգ Ֆրեդերիկ Լոքոքը:

7. Թագավորական երեխաների տուն

Дом королевских детей.

19-րդ դարի կեսին շոտլանդացի եգիպտաբան Հենրի Ռինդը պեղումներ էր կատարում Ֆիվախում, երբ հայտնաբերեց եգիպտացի արքայադուստրերի զանգվածային գերեզմանոց: Նրանց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, այդ պատճառով գիտնականները նրանց տվեցին հավաքական « Թագավորական երեխաների տուն» անվանումը:

Փաստ է, որ այդտեղ թաղված են թագավորական արյան աղջիկներ: Անուններից շատերը, որ գրված են դամբարանում, հայտնի են, օրինակ՝ Ամենհոտեպ արքայի քույրը Տիաան: Գիտնականները չգիտեն, թե ինչու են մահացել այդքան շատ արքայադուստրեր ընդամենը 1 փարավոնի կառավարման տարիներին:

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia