Ստամբուլի ահաբեկչության զոհերի ու վիրավորների թիվն աճել է
INTERNATIONAL NEWSԹուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, իսկ վիրավորների թիվը՝ 36-ի։ Վիրավորներից 7-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն։
Առողջապահության նախարարի խոսքերով՝ ներկա դրությամբ 4 մարդ վիրահատվում է։ Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Մուեզինօղլուն հայտարարել է, որ զոհվածները Թուրքիայի քաղաքացիներ են՝ չհաշված մահապարտ ահաբեկիչը, իսկ վիրավորների թվում կան 12 օտարազգիներ՝ Գերմանիայի, Իրանի, Իսրայելի քաղաքացիներ։ Նա հավելել է, որ պայթյունից հետո դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության 28 մեքենաներ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



