Ամենագեղեցիկ հայ աստղերի թոփ հնգյակը
LIFEՀայաստանյան բեմում փայլող մեր աստղերը տարբերվում են ոչ միայն իրենց ձայներով եւ յուրօրինակ պարային հնարքներով, այլ նաեւ անկրկնելի գեղեցկությամբ: Կարծում ենք, որ շատերը կհամաձայնվեն, եթե ասենք, որ մեր երգչուհիներն ու դերասանուհիները չափազանց հմայիչ են եւ աչքի են ընկնում վառ արտաքինով:
Նրբաճաշակության խորհրդանիշ՝ հայտնի դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ում հագուստը տարբերվում է յուրահատուկ ճաշակով, արտահայտությունները՝ սրամտությամբ, իսկ արտաքինը՝ վառ անհատականությամբ:.jpg)
Հիացմունքի խորհրդանիշ՝ երգչուհի Սիրուշոն, ով օժտված է յուրօրինակ վոկալային տվյալներով, հագնվելու միայն իրեն հատուկ ունակությամբ, ում հաջողվում է միանգամայն գրագետ համատեղել ժամանակակից ոճը էթնիկ տարրերի հետ:
Նրբագեղության խորհրդանիշ՝ Էմմին: Քնքուշ եւ համեստ: Հավասար հաջողությամբ կարողանում է լինել ե՛ւ նուրբ աղջիկ, ե՛ւ բարձրաշխարհիկ աստղ:
Էներգիայի խորհրդանիշ՝ Սոֆի Մխեյանը: Այս երգչուհին տարբերվում է անկրկնելի հմայքով, պրոֆեսիոնալիզմով, պարային ճկունությամբ եւ աշխույժ ռիթմերի հանդեպ սիրով:
Յուրօրինակության խորհրդանիշ՝ Լիլիթ Հովհաննիսյանը: Էներգիայով լի, սրամիտ եւ հմայիչ կին: Առաջին անգամ գերել է իր երկրպագուներին ոչ միայն հետաքրքիր ձայնով, այլ նաեւ երկար փայլուն մազերով եւ հմայիչ ակնոցներով: Ժամանակը անցնում է, Լիլիթը փոխել է իր իմիջը, սակայն շարունակում է հաճույք պատճառել երկրպագուներին իր յուրօրինակությամբ:



