Boeing-ի անկման հետեւանքով թռիչքուղում մեկ մետրանոց անցք է առաջացել
INTERNATIONAL NEWSFlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing-737-800 օդանավի աղետի ենթարկվելու հետեւանքով Դոնի Ռոստովի օդանավակայանի թռիչքուղում մեկ մետրանոց անցք է առաջացել, հաղորդում էLifeNews-ը:
Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ, թռիչքուղու ավերված հատվածի ընդհանուր մակերեսը անցնում է 50 քմ-ից: Օդանավի բեկորները ցրված են 1,5 կմ շառավղով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը, որը ժամանում էր Դուբայից: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս պահին դեռեւս հայտնի չէ վթարի պատճառը: Նախնական տեղեկություններով, երկու հիմնական պատճառ է նշվում՝ օդաչուների սխալը եւ տեխնիկական անսարքությունը:



