Դոնի Ռոստովում կործանված օդանավի ինքնագրիչ սարքերը լրջորեն վնասված են. փորձագետներ
INTERNATIONAL NEWSNews.am-ը գրում է.
Միջպետական ավիացիոն հանձնաժողովի (ՄԱՀ) փորձագետները մարտի 20-ին սկսել են գաղտնազերծել Դոնի Ռոստովում կործանված FlyDubai ավիաընկերության Boeing 737-800-ի ինքնագրիչ սարքերը: Սակայն, հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, երկու ինքնագրիչներն էլ լրջորեն վնասված են:
LifeNews-ի փոխանցմամբ, հանձնաժողովի մասնագետներն ԱՄԷ-ի եւ Ֆրանսիայի գործընկերների հետ սկսել են պատճենել սարքերի տեղեկությունը: Նախատեսվում է մինչեւ օրվա վերջ ավարտել վերծանման նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ ողբերգությունը Դոնի Ռոստովում տեղի է ունեցել մարտի 19-ին: Դուբայից ուղեւորվող Boeing 737-800 ինքնաթիռը չի կարողացել առաջին փորձից վայրէջք կատարել, իսկ երկրորդ փորձի ժամանակ կործանվել է: Աղետի զոհ են դարձել օդանավի բոլոր 55 ուղեւորներն ու անձնակազմի 7 անդամները:



