Նիկո Ռոսբերգը՝ Ավստրալիայի Մեծ մրցանակի հաղթող
SPORT«Մերսեդես»-ի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը հաղթող ճանաչվեց Ավստրալիայի Մելբուրն քաղաքի «Ալբերտ-պարկ»-ի դրամատիկ ու անկանխատեսելի մրցավազքում՝ Ավստրալիայի Մեծ մրցանակում:
Ռոսբերգի թիմակից Լյուիս Հեմիլթոնն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց «Ֆերարի»-ի ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետելը:
Հատկանշական է, որ բոցավառման հետևանքով պայքարից դուրս մնաց «Ֆերարի»-ի ավտոարշավորդ Քիմի Ռայկոնենը, իսկ Ֆերնանդո Ալոնսոն(«Մաքլարեն») սարսափելի բախման արդյունքում չկարողացավ ավարտել մրցարշավը:
Պայքարից դուրս մնացին նաև Մարկուս Էրիկսենը(«Զաուբեր-Ֆերարի»), Ռիո Հարյանտոն(«Մանոր-Մերսեդես»), Էստեբան Գուտյերեսն(«Հաս-Ֆերարի») ու Դանիել Կվյատը(«Ռեդ Բուլ»):
Ավստրալիայի Մեծ մրցանակ, Մելբուրն, «Ալբերտ-պարկ»
1. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») – 57 շրջան
2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +8,060
3. Սեբաստյան Ֆետել («Ֆերարի») +9,643
4. Դանիել Ռիկարդո («Ռեդ Բուլ») +24,330
5. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +58,979
6. Ռոմեն Գրոժան («Հաս» Ռեյսինգ») +1.12,081
7. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս-Ինդիա») +1.14,199
8. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +1.15,153
9. Կարլոս Սայնս-կրտսեր («Տորո Ռոսո») +1.15,680
10. Մարկս Ֆերստապեն («Տորո Ռոսո») +1.16,833
11. Ջոլիոն Պալմեր («Ռենո») +1.23,399
12. Քևին Մագնուսեն («Ռենո») +1.25,606
13. Սերխիո Պերես («Ֆորս-Ինդիա») +1.31,699
14. Ջենսոն Բաթոն («Մաքլարեն») +1 շրջան
15. Ֆելիպե Նասր («Զաուբեր») +1 շրջան
16. Պասկալ Վերլյայն («Մանոր») +1 շրջան: