ԻՊ-ի շարքերը համալրած քաղաքացիների մուտքը դեպի երկիր արգելված կլինի. Կադիրով
INTERNATIONAL NEWSՉեչնիայի Հանրապետության բնակիչներին, ովքեր միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ճիշտ կլինի զրկել քաղաքացիությունից: Այս մասին «ВКонтакте» սոցիալական ցանցի իր էջում գրել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը:
«Սիրիա կամ Իրաք գնացողը պետք է իմանա, որ իր ետևից փակել է դուռը դեպի Չեչնիա, ետդարձի ճանապարհ այլևս չկա: Ավելին՝ ես կարծում եմ՝ ճիշտ կլինի զրկել քաղաքացիությունից այն մարդկանց, ովքեր երկրի ցանկացած շրջանից մեկնում են ահաբեկչական կազմակերպության շարքերը համալրելու համար»,- ասել է նա:
Նա նշել է նաև, որ «Իսլամական պետության» նպատակը իսլամական երկրների տնտեսության և ամբողջականության կործանումն է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



