Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ են ցավում ականջները

LIFE

Ինչո՞ւ են ցավում ականջները: Դրանց պատճառները մի քանիսն են, օրինակ, ականջում որևէ ինֆեկցիոն գործընթաց, նշագեղձերի բորբոքում և այլն: Բացի այդ, ցավի պատճառը, հնարավոր է կապված չլինի ականջի հետ: Հաճախ այդ հատված են մղվում պարանոցում, ողնաշարում առաջացած ցավերը կամ նյարդերի բորբոքման դեպքում:

Օտիտ (ականջաբորբ)

Առաջին հերթին, ականջներում ցավի պատճառ կարող է լինել միջին օտիտը: Տարբերում են դրա երեք հիմնական ձևերը` սահմանափակ, տարածուն և միջին: Սահմանափակ օտիտը, ամենից հաճախ առաջանում է ֆուրունկուլոզի` ճարպագեղձերի բորբոքման պատճառով, որը կարող է սկսվել, եթե ականջները բամբակե փայտիկով ճիշտ չեն մաքրվել:

Հիվանդությունը զարգանում է ցածր իմունիտետի, պոդագրայի, ավիտամիոզի կամ շաքարային դիաբետի դեպքում: Բորբոքման պատճառն Էլ ստաֆիլակոկային ինֆեկցիայի առկայությունն է: Տարածուն օտիտը քրոնիկական թարախայի օտիտի բարդությունն է, երբեմն բորբոքումը փոխանցվում է ականջի թմբկաթաղանթին:

Նշագեղձերի բորբոքում կամ սինուսիտ

Ականջներում ցավ կարող է հրահրվել նաև նշագեղձերի կամ հարքթային ծոցերի (սինուսիտ) բորբոքման հետևանքով: Բացի այդ, ականջների ուժեղ ցավի պատճառ կարող են լինել մրսածությունը, ցրտահարությունը կամ այրվածքները:

Ականջախեցիները

Ականջներում ցավի պատճառներից մեկը պերիխոնդրիտի` ականջի կռճիկի հյուսվածքներում ինֆեկցիոն գործընթացների ախտանիշը կարող է լինել: Ականջի հիվանդությունների առավել տարածված տեսակներից է ականջի արտաքին հատվածի սուր բորբոքումը` արտաքին օտիտ: Մեծ մասամբ այն առաջանում է ականջների մեջ աղտոտված ջուր լցվելու հետևանքով, օրինակ լողավազաններում լողանալուց հետո:

Ծծմբային խցանումներ

Յուրաքանչյուր մարդու ականջներում ծծումբ է հավաքվում: Այն անհրաժեշտ է ականջների ներքին հատվածներն իֆեկցիաներից պաշտպանելու համար: Սակայն դրա ավելցուկը մեծ մասամբ լսողության իջեցման կամ ականջի ցավի պատճառ է դառնում: Այդ դեպքում անհրաժեշտ է ծծումբը փափկեցնող կաթիլներ օգտագործել: Եթե դա չի օգնում, բժիշկ-ականջաբանը կմաքրի ականջային խողովակը, դրա մեջ ներարկիչով հեղուկ լցնելով:

Ոսկրերը նույնպես բորբոքվում են

Ականջի սուր ցավերի պատճառներից է մաստոիդը` քունքոսկրի պտկաձև ելունի բորբոքումը (այն տեղակայված է ականջի ետևում): Հիվանդությունը սովորաբար ուղեկցվում է պուլսացող ցավերով, լսողության վատացմամբ, ընդհանուր թուլությամբ, այտուցների դրսևորմամբ, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ականջից թարախային արտադրությամբ և այլն: Նման ախտանիշների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել քիթ, կոկորդ, ականջաբանին:

Եթե ցավը մղվում է դեպի ականջը

Նամն ցավերը կարող են թաքնված լինել օրգանիզմի մեկ այլ հատվածներում: Դրանք ճառագայթվող ցավեր են: Հանդիպում են խոզուկի դեպքում, երբ բորբոքվում են հարականջային թքագեղձերը:

Բացի այդ, պատճառներից են նաև ատամների, քթի և կոկորդի հիվանդությունները: Դրանց են դասվում նաև խոցերն ու աբսցեսները (թարախակույտ), որոնք ախտահարում են ծնոտը, կոկորդը, նշագեղձերը, կերակրափողը, գանգուղեղային նյարդերի բորբոքումները:

Լինում են դեպքեր, երբ ականջները ցավում են առանց լսողության վատացման: Օրինակ, դա հնարավոր է արտաքին ականջի սուր բորբոքային գործընթացների, նաև քունքստործնոտային հոդի ձևախախտված օստեոարթրոզի դեպքում, որն ախտարահորւմ է հարականջային գեղձը: Բացի այդ, պատճառ կարող է դառնալ լիմֆադենիտը` ականջին մոտ գտնվող ավշային հանգույցների բորբոքումը:

Կարևոր է հիշել. անկախ այն բանից, թե ինչ պատճառով է ցավում ականջը, հարկ ճկա զբաղվել ինքնքբուժմամբ: Անհրաժեշտ է դիմել քիթ, կոկորդ, ականջաբանին, ով անհրաժեշտ հետազոտություններ կատարելուց հետո, ճիշտ բուժում կնշանակի, որովհետև բարդություններն առավել ծանր հետևանք են ունենում:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement