Ստեփանավանի ոլորաններում ձորն է ընկել լրագրողների ավտոմեքենան (լուսանկարներ)
SOCIETYԱյսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավանի ոլորաններում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ժամը 17:30-ի սահմաններրում, Ստեփանավանի թունելի ոլորաններում, «Toyota» մակնիշի 34 TN 085 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը:
Վթարի հետեւանքով մեքենայում գտնվող ուղեւոր, Երեւան քաղաքի բնակիչ Աննա Սարգսյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը բավարար է: Դեպքի վայրում աշխատում են Լոռու ճանապարհային ոստիկանները:
NEWS.am-ի տեղեկություններով՝ վթարի ենթարկված «Toyota» մակնիշի ավտոմեքենայում գտնվել են «Շողակաթ» աշխատակիցները, իսկ տուժածը լրագրող է: Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի





1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



