Էկոնոմ դասի 10 լավագույն ավիափոխադրողները (լուսանկարներ)
LIFEԱմբողջ աշխարհում էկոնոմ դասի սեգմենտը ավելի շատ է տարածում գտնում: Սրընթաց կերպով զարգանում է մերձավորարևելյան ու ասիական ավիաընկերությունների շուկան:
Past.am-ը ներկայացնում է աշխարհում էկոնոմ դասի լավագույն ավիափոխադրողներին:

10. Virgin America Virgin America-ում կարելի է պատվիրել սնունդ, ըմպելիք, անգամ հագուստ ձեր կամ ձեր ընկերների համար՝ առանց տեղից վեր կենալու։

9. China Airlines China Airlines-ն առաջին անգամ է հայտնվել վարկանիշային աղյուսակում՝ շնորհիվ Boeing 777-300ER-ի շահագործման, որն ունի 10 շարք նստատեղ: Ցանկության դեպքում դրանք կարելի է բացել ու հանգիստ քնել։

8. Virgin Atlantic Նոր 787 ու A330 ինքնաթիռներ հայտնվեցին այս տարի և Virgin Atlantic-ի մոտ: Ունի զվարճանքների համակարգեր, Wi-Fi, լավ կոկտեյլներ, մատուցվում է պաղպաղակ։

7. Emirates Airlines Emirates Airlines-ը իր հաճախորդներին գերում է բոլոր հնարավոր ակցիաներով, ազգային խոհանոցի ուտեստներով, նստատեղերին կից վարդակներով։

6. Japan Airlines Japan Airlines-ը իր ինքնաթիռները համալրեց Boeing 787 Dreamliner-ով, որի սրահները ամենաընդարձակներից մեկն են համարվում։

5. Oman Air Աղյուսակում է շնորհիվ ներքին սրահի ընդարձակության: Oman Air-ը ունի բավականին լավ պոտենցյալ։

4. Air New Zealand Հենց այս ավիաընկերությունը սկսեց առաջիններից մեկը համալրել իր էկոնոմ դասերը SkyCouch ինտերիերներով, ներառյալ բացովի նստարան-բազմոցներով։

3. Cathay Pacific Լավ բրենդինգ է իրականացնում, ունի դայակների ծառայություն, անթիվ մանր-մունր ծառայություններ։

2. Singapore Airlines Շնորհիվ մշտական ներդրումների, ավիաընկերությունը կարողացավ բարձրացնել իր էկոնոմ դասի որակը: Ունի գերարագ Wi-Fi, հարմարավետ 19-դյույմանոց նստատեղեր, հիանալի խոհանոց ու հարուստ գրադարան։

1. Etihad Իր նոր Dreamliner-ներով ու А380 աերոբուսներով առաջատար էկոնոմ դասի ավիափոխադրող է: Հարմարավետ նստատեղերը թույլ են տալիս քնել անգամ նստած: Կա հեռուստացույց, ճաշ՝ բաղկացած 4 ճաշատեսակից:



