Դոնի Ռոստովում ավիաաղետի զոհերի հարազատներն արյուն են հանձնել ԴՆԹ-փորձաքննության համար
INTERNATIONAL NEWSԴոնի Ռոստովում մարդատար Boeing-ի կործանման հետեւանքով 51 զոհվածների հարազատներն արյուն են հանձնել ԴՆԹ-փորձաքննության համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ շտաբում:
Զոհվածների մարմինների նույնականացման համար ծագումնաբանական նյութի ընդունման ընթացակարգն սկսվել Է մարտի 20-ին: Այդ աշխատանքը կշարունանկվի նաեւ մարտի 21-ին:
Մարտի 19-ին Երեւանի ժամանակով ժամը 4:42-ին Դոնի Ռոստովի օդանավակայանում կրկնական վայրԷջքամուտի ժամանակ բարդ օդրեւութաբանական պայմաններում (ուժեղ կողմնային քամի եւ անձրեւ) աղետի Է ենթարկվել FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը, որը կատարում Էր FZ 981 չվերթը Դուբայից: Ինքնաթիռում եղել Է 62 մարդ: Նրանք բոլորը զոհվել են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



