Արմեն Աբելյանին 700 հազար ռուբլի են նվիրել
ECONOMICSՀՀ նախագահի օգնական Արմեն Աբելյանը 2015թ. 700 հազար ռուբլու չափով նվիրատվություն է ստացել եւ 31 միլիոն դրամի չափով էլ՝ փոխառություններ ունեցել: Այս մասին կարդում ենք Արմեն Աբելյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում զետեղված 2015-ի տարեկան հայտարարագրում:
Այսպես, նախորդ տարի նախագահի օգնականը 31 միլիոն դրամի չափով փոխառություններ է ունեցել, իսկ նրա դրամական միջոցները կազմել են 62 միլիոն 400 հազար դրամ եւ յոթ հազար 900 դոլար: Աբելյանի մեկ տարվա աշխատավարձը յոթ միլիոն 563 հազար 913 դրամ է կազմել, ինչպես նաեւ նախագահի խորհրդականը՝ որպես նվիրատվություն, 700 հազար ռուբլի է ստացել: Սրանից բացի՝ նա որպես այլ եկամուտ է նշել ութ հազար դրամ գումարը: Նշենք նաեւ, որ Արմեն Աբելյանը արդեն ութ տարի է, ինչ զբաղեցնում է նախագահի օգնականի պաշտոնը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան