ԱՄՆ-ը Պուտինին խնդրել Է ընդունել Քերիին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը դիմել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով պետքարտուղար Ջոն Քերիին ընդունել Մոսկվա նրա այցի ընթացքում, այդ հարցն ուսումնասիրվում Է: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իրոք, ամերիկացի մեր գործընկերները հայտնել են Մոսկվա Քերիի այցելության ընթացքում նրան ընդունելու Պուտինին ուղղված խնդրանքի մասին: Եվ այժմ նման ընդունելության հնարավորությունն ուսումնասիրվում Է: Ժամկետների մասին մենք կհայտնենք լրացուցիչ»,-մարտի 21-ին ասել Է Պեսկովը լրագրողներին:
Այցը կկայանա մարտի 23-24-ին: Քերին բանակցություններ կվարի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես նշվում Է ՌԴ ԱԳ նախարարության մեկնաբանության մեջ, «ռուս-ամերիկյան հարաբերությունները մնում են ոչ դյուրին վիճակում», ինչը կապված նաեւ այն մի շարք «կոնֆրոնտացիոն քայլերի հետ, որոնք Վաշինգտոնը ձեռնարկել Է ուկրաինական ճգնաժամի պատրվակով», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



