Գայլի հարձակումից տուժած կինը բուժզննում է անցնում «Էրեբունի» ԲԿ-ում
SOCIETYՎայոց ձորի Խաչիկ գյուղում գայլի հարձակումից տուժած 75-ամյա Ռոզա Հարությունյանը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կինը բուժզննում է անցնում բժշկական կենտրոնում: Նրա առողջական վիճակի մասին տեղեկատվություն կլինի ավելի ուշ:
Մարտի 21-ին` Ժամը 07:30-ի սահմաններում, Խաչիկ գյուղից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ գյուղի տներից մեկում դեմքի մասում ստացած վնասվածքներով անօգնական կին կա և նրան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նրան տեղափոխել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:Պարզվել է, որ կնոջ վրա հարձակվել է գայլը և վնասվածքներ հասցրել դեմքի մասում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



